News
Լրահոս
News
Շաբաթ
Հունիս 08
Տեսնել լրահոսը

Սյունիքի մարզկենտրոն Կապանում Րաֆֆի Հովհաննիսյանի կողմնակիցների բազմամարդ հանրահավաքի ժամանակ միջադեպ է տեղի ունեցել, հաղորդում է NEWS.am-ի թղթակիցը:

Բազմամարդ հանրահավաքի ժամանակ, Րաֆֆի Հովհաննիսյանին է մոտեցելլավ հագնված մի երիտասարդ, ով իրեն Վլադիմիր է կոչել, եւ խոսք պահանջել: Երբ ընդդիմության առաջնորդը հայտարարել , որ անպայման կլսի նրան հերթի մեջ, Վլադիմիրը սկսել է պնդել իրենը, ասելով, որ անհապաղ ձայն է խնդրում: Նա Րաֆֆի Հովհաննիսյանի հետ վեճի է բռնվել` փորձելով խափանել վերջինիս ելույթը:

Երիտասարդին ընդդիմության առաջնորդից հեռացրել է ոստիկանությունը եւ «ժառանգություն» կուսակցության ակտիվիստները, որոնց հետ նա շարունակել է վեճը: Տեսնելով, որ հանհարավաքն ընդհատվել է, ներկաների մի մասն սկսել է ցրվել:

Երիտասարդի դժգոհության պատճառն այն է եղել, որ Րաֆֆի Հովհաննիսյանը հանրահավաքի ժամանակ Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանին կոչել է նրա մականունով` «Լիսկա»: «Ես որեւէ մեկին թույլ չեմ տա վիրավորել մեր մարզպետին: Նա մեծ ներդրում է ունեցել մեր մարզի զարգացմանը, հասկանո՞ւմ եք: Ես դա ոչ մեկին թույլ չեմ տա: Մենք բոլորս պետք է հարգենք նրան: Թողեք, ես պետք է խոսեմ: Հետո էլ խոսքի ազատությունից եք խոսում»,-բղավում էր նա:

Հանրահավաքն ընդհատվել է, հավաքվել են ոստիկաններ: Ինքը` Վլադիմիրը հարկ չի համարել բացատրություն տալ ներկաներին եւ լքել է հանրահավաքը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ