News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 13
Տեսնել լրահոսը

Քաղաքային զուգարանների հարցի քննարկումն անհրաժեշտ է կազմակերպել Երեւանի քաղաքապետարանում, որի ավագանիում ներկայացված է նաեւ ԲՀԿ-ն։ Այդ մասին այսօր՝ փետրվարի 27-ին, կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ ասաց փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը՝ պատասխանելով ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի հարցին։

Ուրիխանյանը նախ նշեց, որ Երեւանի կոնտրենական հատվածում անցումների մեծ մասը վերածվել է զուգարանների ապա հարցրեց. «Հարյուր քանի միլիոնով երկու զուգարան սարքելու իմաստը ո՞րն է, եթե զուգարանների այդպիսի լայնամասշտաբ կազմակերպում կա»:

«Հիմա այնպիսի նյուանսներ ու դետալներ եք բարձրացնում, որ մասնագիտական պատասխան են պահանջում ու համոզված եմ դահլիճում գտնվողներից ոչ ոք չի կարող այդ հարցի պատասխանը տալ»,- ասաց Արմեն Գեւորգյանը:

Մինչդեռ Տիգրան Ուրիխանյանի խոսքով` իրենք արդեն դիմել են քաղաքապետարանին, բայց որեւէ պատասխան չեն ստացել. «Հասկացա, պատասխան չկա»,- եզրափակեց Ուրիխանյանը:

Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ