News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հունիս 05
Տեսնել լրահոսը

Փետրվարի 27-ին Կանադայում ՀՀ դեսպան Արմեն Եգանյանը հանդիպել է նախարար, Կանադայի խորհրդարանում Կառավարության ղեկավար (Leader of the Government in the House of Commons) Պետեր վան Լոանին:

ԱԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկկողմ խորհրդարանական հարաբերություններին վերաբերող հարցեր:

Դեսպան Եգանյանը նախարարի հետ զրուցել է Խոջալուի դեպքերի մասին` ներկայացնելով իրականությունը իրադարձությունների վերաբերյալ եւ ընդգծելով, որ  Ադրբեջանը որդեգրել է նշված ողբերգությունը կեղծ քարոզչությանը ծառայացնելու ճանապարհը: ՀՀ դեսպանը ողջունել է կանադական իշխանությունների աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում արցախյան հիմնախնդրի կարգավորման գործընթացին:

Հանդիպման ավարտին ՀՀ դեսպանը նշել է, որ Հայաստանը եւ հայ ժողովուրդը երախտապարտ են Կանադայի խորհրդարանին եւ կառավարությանը Հայոց ցեղասպանության ճանաչման համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ