News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Փետրվարի 28-ին` ԱՄՆ-ի մայրաքաղաք Վաշինգթոնում, տեղի է ունեցել Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի եւ Մրցունակության խորհուրդների համաշխարհային դաշնության (GFCC) միջեւ փոխըմբռնման հուշագրի ստորագրության արարողություն:

Ըստ հուշագրի՝ ՀԱՄՀ-ն անդամագրվում է Մրցունակության խորհուրդների համաշխարհային դաշնությանը:

Հուշագիրը ստորագրել են ՀԱՄՀ գործադիր տնօրեն Արման Խաչատրյանը եւ Դաշնության գործադիր տնօրեն Ուիլյամ Բեյթսը:

Հուշագրի համաձայն՝ Կողմերը կհաստատեն ռազմավարական գործընկերություն՝ խթանելու կայուն տնտեսական աճ եւ զարգացնելու արդյունավետ համաշխարհային մրցունակության քաղաքականություններ եւ ռազմավարություններ, բարձրարժեք նորարարական գործարարություն, գիտական եւ տեխնոլոգիական համագործակցություն եւ նորարարության վրա հիմնված աճ:

Մրցունակության խորհուրդների համաշխարհային դաշնությունը ոչ կառավարական կազմակերպություն է, որում ներգրավված են տարբեր երկրների մրցունակության խորհուրդներ, այդ թվում Միացյալ Նահանգների, Բրազիլիայի, Ճապոնիայի, Կորեայի, Ռուսաստանի, Սաուդյան Արաբիայի եւ Արաբական Միացյալ Էմիրությունների:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ