News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անդամի թափուր պաշտոնում նշանակվել է «Շարմ հոլդինգ» ՍՊԸ տնօրեն, շոումեն Ռուբեն Ջաղինյանը: Մրցույթում հաղթող ճանաչված երկու թեկնածուներից հենց նա է նշանակվել թափուր պաշտոնում:

Նախագահի մամուլի գրասենյակի փոխանցմամբ, Ռուբեն Ջաղինյանը նշանակվել է Հանրային հեռուuտառադիոընկերության խորհրդի անդամ՝ վեց տարի ժամկետով

Անցկացվող մրցույթում հաղթող էին ճանաչվել դիմած երկու թեկնածուները` 44-ամյա Ռուբեն Վլադիմիրի Ջաղինյանը եւ 36-ամյա  Աստղիկ Շամսի Ավետիսյանը:

Նշենք, որ խորհրդի անդամի պաշտոնն ազատ էր մնացել ՀՀՌԸԽ խորհրդի նախագահ Ալեքսան Հարությունյանի` պաշտոնավարման ժամկետն ավարտելուց հետո: NEWS.am-ի տեղեկություններով, խորհուրդն առաջիկայում նիստ կգումարի եւ խորհրդի նախագահ կընտրի Ռուբեն Ջաղինյանին:

Ռուբեն Վլադիմիրի Ջաղինյան

(Կենսագրական համառոտ տվյալներ)

Ծնվել է 1969 թվականի ապրիլի 28-ին, Երեւանում (Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ): 1994թ. ավարտել է Երեւանի պոլիտեխնիկական ինստիտուտի էլեկտրատեխնիկական ֆակուլտետը:

 1987-1989թթ. ծառայել է ԽՍՀՄ զինված ուժերում:

Աշխատանքային գործունեություն

1991 թվականից մինչ նշանակումը եղել է «Շարմ Հոլդինգ» ՍՊԸ-ի գլխավոր տնօրենը,

2005-2009թթ.- «Երեւան» ամսագրի նախագծի ղեկավար,

2005թ.-ից` Հեռուստատեսության եւ ռադիոյի միջազգային ակադեմիայի (IATR /ՌԴ/ ) ակադեմիկոս,

2006թ.-ից` Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության անդամ,

2006 - 2011թթ.- Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի «Արվեստի ոլորտի մենեջմենտ» կուրսի ղեկավար,

Աշխատանքային գործունեության ընթացքում հանդես է եկել որպես մի շարք նախագծերի եւ հեռուստատեսային ֆիլմաշարերի հեղինակ եւ պրոդյուսեր.

• USAID, UNICEF, UNESCO, «Save the children» եւ այլ կազմակերպությունների հետ համատեղ իրականացված սոցիալական նախագծերի,

• Ռուսաստանի Դաշնության մի շարք հեռուստաընկերությունների (ОРТ, РТР, СТС ) հետ համատեղ նախագծերի,

• միջազգային հեղինակավոր մրցանակների արժանացած երաժշտական նախագծերի  /(«Երեւան- տրանզիտ» (2006-2009), «Հայկական ջազ- 70»` Ջազի տարվա շրջանակներում (2008)/,

• փաստավավերագրական ֆիլմերի /«Քանի դեռ  կամ» (2000), «Հրաշագործի աշունը» (2008), «Մի լուսանկարի պատմություն» (2009), «Արվեստակիրներ» - 24  վավերագրական կինոնկարներից բաղկացած  ֆիլմաշար հայ ազգային մշակույթում նշանակալի ներդրում  ունեցող անհատների մասին (2009-2012)  եւ այլն/

• լայնածավալ միջոցառումների / «Հատուկ նշանակության երգեր»` նվիրված Հայկական ազգային բանակի տարեդարձին (2007), «Էրեբունի-Երեւան»` Քաղաքի օրվա տոնակատարության կապակցությամբ (2007, 2009, 2010, 2012) եւ այլն/

• թատերական բեմադրությունների / բալետ «Սպարտակ» (2009)- բեմադրությունը` Յուրի Գրիգորովիչի (ՌԴ), օպերա «Աիդա» (2010) - բեմադրությունը` Մարիո Կոռադիի (Իտալիա) /

1991-1994թթ.` ՈւՀԱ   (1992-ին եւ 1994-ին բարձրագույն լիգայի չեմպիոն` Երեւանի բժշկական ինստիտուտի թիմի կազմում):

Պարգեւներ

2007թ. - «Գարեգին Նժդեհ» մեդալ՝ ՀՀ պաշտպանության նախարարության կողմից` Ազգային բանակի կայացմանը եւ հզորացմանն ուղղված նշանակալի ավանդի համար:

2008թ.- Մովսես Խորենացու մեդալ` հայկական մշակույթի ասպարեզում ունեցած ստեղծագործական ձեռքբերումների համար:

2008թ. - ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալ` հայկական ջազի 70-ամյակին նվիրված տոնակատարության (Armenian Jazz 70) կազմակերպման համար:

2009թ. – ՀՀ Նախագահի մրցանակ՝ արվեստի բնագավառում ներդրած ավանդի համար:

Ընտանիք

Ամուսնացած է, ունի երկու դուստր:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ