News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Ստամբուլում Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու շինարարությունն արագացնելու արձանագրություն է ստորագրվել։

Արձանագրությունը ստորագրվել է մարտի 1-ին ՝ Ադրբեջանի, Թուրքիայի եւ Վրաստանի տրանսպորտի նախարարների եռակողմ հանդիպման ընթացքում։

Ադրբեջանի տրանսպորտի նախարար Զիյա Մամեդովը հայտարարել է, որ «Բաքու-Թբիլիսի-Կարս նախագիծը ոչ միայն տնտեսական է, այլեւ ռազմավարական»։ «Մենք նոր տրանսպորտային միջանցք ենք բացում, որը Եվրոպան կմիացնի Ասիայի հետ»,- ասել է նա։

Իր հերթին Թուրքիայի տրանսպորտի նախարար Բինալի Յըլդըրըմը հայտնել է, որ այս պահին հիմնական նպատակը մինչեւ 2013թ. փորձնական ուղեւորափոխադրումներն սկսելն է։

Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու շինարարության ավարտից հետո կիրագործվի  Կարս-Նախիջեւան երկաթուղու նախագիծը, հայտնում է «Գռուզիա Online»-ը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ