News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

Հայաստանի նախագահի նախկին թեկնածու, «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի ներկայացուցիչներ Զարուհի Փոստանջյանն ու Հովսեփ Խուրշուդյանը այսօր` մարտի 4-ին հայց է ներկայացրել Սահմանադրական դատարան` պահանջելով չեղյալ հայտարարել փետրվարի 18-ին կայացած նախագահական ընտրությունների արդյունքները (ֆոտոռեպորտաժ): Մի քանի րոպեից Րաֆֆի Հովհաննիսյանի մամուլի քարտուղարն ու նրա ներկայացուցիչները մամուլի ասուլիս են տալու ՍԴ աշենքի առջեւ:

Նշենք, որ ըստ «Սահմանադրական դատարանի մասին» օրենքի, Սահմանադրական դատարանը Րաֆֆի Հովհաննիսյանի  դիմումը կքննի 10 օրվա ընթացքում: ԿԸՀ տվյալներով, նախագահական ընտրություններում հաղթանակ է տարել գործող նախագահ Սերժ Սարգսյանը` ստանալով ընտրողների 58,64 տոկոսի քվեները: Րաֆֆի հովհաննիսյանը երկրորդն էր` 36,75 տոկոսով: հովհաննիսյանը, սակայն, չի ընդունում ընտրությունների արդյունքները եւ դրանք կեղծված է համարում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ