News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Հայաստանի հանրապետության քաղաքաշինության նախարարությունը ՀՀ կառավարության մարտի 7-ի նիստի հաստատմանն է ներկայացրել «Երեւանի փոքր կենտրոնի կառուցապատման մասին» օրենքի նախագծի հայեցակարգը: 

Դրանով ամրագրված են Փոքր կենտրոնի կառուցապատման մի շարք սկզբունքներ: Այսպես՝ կառուցապատմա ցանկացած նախագիծ պետք է ունենա էկոլոգիական տարր, նախագծման եւ շինարարության մեջ պետք է կիրառվեն «կանաչ» ճարտարապետության ու քաղաքաշինության սկզբունքներ, էներգախնայող տեխնոլոգիաներ;

Առաջարկվում է արգելել տանիքների եւ վերնահարկերի հատվածային ձեւափոխումները, մտցվել է «կանաչ տանիք» հասկացությունը:

Փոքր կենտրոնի բեռնաթափման նպատակով կարող է նախատեսվել կառուցապատման ենթակա հողամասերի կադաստրային արժեքի բարձրացում:

Ընդհանուր առմամբ՝ նախագիծը միտված է կանխել փոքր կենտրոնի գերուբանիզացման շարունակվող միտումները, ավելի ընդլայնել կանաչ տարածքները, ավելի կանոնակարգված դարձնել պատմամշակութային հուշարձանների վայրերում կառուցապատման աշխատանքները:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ