News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Հանրապետությունում, ամենայն հավանականությամբ, մոտ 3500 մարդ ապրում է ՄԻԱՎ-ով (մարդու իմունային անբավարարության վիրուս); Այդ մասին նշված է ՀՀ առողջապահության նախարարության կողմից ՀՀ կառավարությանը ներկայացրած ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ին հակազդման 2013-16 թ.թ. Ազգային ծրագրում:

Նշվել է, որ 1988թ. մինչեւ 2011թ. դեկտեմբերի 31-ը ՀՀ-ում գրանցվել է ՄԻԱՎ վարակի 1226 դեպք ՀՀ քաղաքացիների շրջանում: Գրանցված դեպքերի կեսից ավելին տեղի է ունեցել վերջին 4 տարիներին, ինչը հետեւանք է լաբորատոր ախտորոշումների մատչելիության բարձրացման:

ՀՀ-ում ՄԻԱՎ վարակի փոխանցման հիմնական ուղիներն են հետերոսեքսուալ ճանապարհը (54,3%) եւ թմրամիջոցների ներարկային օգտագործման միջոցով վարակումը (37%): Սրանցից բացի՝ արձանագրվել են հոմոսեքսուալ ճանապարհով (1,7%), մորից երեխային (1,7%) եւ արյան միջոցով (0,3%) ՄԻԱՎ վարակի փոխանցման դեպքեր: 5% դեպքերում փոխանցման ուղին անհայտ է:

Վերջին 10 տարիների ընթացքում երկու անգամ աճել են հետերոսեքսուլ ճանապարհով ՄԻԱՎ-ով վարակման դեպքերը` գերազանցելով թմրամիջոցներին: Ընդ որում՝ համարյա բոլոր կանայք ՄԻԱՎ-ով վարակվում են հետերոսեքսուալ ճանապարհով, իսկ տղամարդկանց կեսից ավելին՝ թմրամիջոցների ներերակային օգտագործման: 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ