News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 15
Տեսնել լրահոսը

Հայաստանում սուր շնչառական վարակից մահացության երկու դեպք է արձանագրվել: Այս մասին այսօր` մարտի 6-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Հայաստանի գլխավոր վարակաբան Արա Ասոյանը:

Նա, սակայն, չցանկացավ մանրամասնել` նշելով, որ ամեն անգամ նրանց հարազատներին ստիպում են վերապրել այդ ամենը: Իսկ կանչերի ավելացումն Ասոյանը պայմանավորում է նաեւ քաղաքացիների վստահության ավելացմամբ: Նրա ներկայացմամբ` սուր շնչառական գրիպների սպեցիֆիկ դեղահաբերը` տամիֆլյուն,  հիվանդանոցներում անվճար են տրամադրվում, սակայն այդ դեղահաբերը դեղատներում չեն վաճառվում:

Ասուլիսի մյուս բանախոսը` ԱՆ պետական հիգիենիկ եւ հակահամաճարակային տեսչության պետ Արտավազդ Վանյանը, դիմելով բնակչությանը, կոչ արեց չզբաղվել ինքնաբուժությամբ, աշխատանքի չգնալ, զերծ մնալ միջոցառումներից եւ դիմելով բժշկին ստանալ համապաատասխան դեղահաբը: Նա նաեւ խորհուրդ տվեց եղանակին համապաատասխան հագնվել:

Լուսանկարը՝  Արսեն Սարգսյանի/NEWS.am

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ