News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 15
Տեսնել լրահոսը

Եվրոպական 3 ավիաընկերություններ 2012 թ. դադարեցրել են դեպի Երեւան չվերթները: Այդ մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Ճամփորդական գործակալների հայկական միության փոխնախագահ Եղիշե Թանաշյանը:

Մասնավորապես՝ չվերթներ իրականցնելուց հրաժարվել են «Բրիտանական ավիաուղիները», «Լոտ լեհական ավիաուղիները» եւ լատվիական «Էյր Բալթիկը»:

Ըստ Ե. Թանաշյանի՝ նրանց թռիչքների արդյունքում Հայաստանն ունենում էր տարբեր վճարունակության ավիափոխադրումներ: «Էյր Բալթիկի» շնորհիվ դեպի Հյուսիսային Եվրոպա չվերթներն ավելի մատչելի էին, «Բրիտանական ավիաուղիները» սպասարկում էին ամերիկյան զբոսաշրջիկին, առաջարկելով ոչ էժան, բայց հարմարավետ պայմաններ:

«Լեհական ավիաուղիների» հետ հայկական զբոսաշրջային մասնավոր հատվածը լուրջ հույսեր էր կապում, քանի որ Լեհաստանում կենսամակարդակը նույնիսկ ճգնաժամի պայմաններում աճել է, ու այդ երկրից ակտիվացել է արտագնա զբոսաշրջությունը: Լեհական զբոսաշրջային ընկերությունների կողմից հետաքրքրություն կար Հայաստանի նկատմամբ, արդեն վարվում էին բանակցություններ ամենամեծ լեհական ցուցահանդեսին Հայաստանի մասնակցության վերաբերյալ; Չվերթը հանելուց հետո բոլոր այս ծրագրերը սառեցվել են:

Ե. Թանաշյանի մեկնաբանմամբ՝ հրաժարվելու պատճառը «Զվարթնոց» օդանավակայանի բարձր գներն են, ինչպես նաեւ՝ ոչ ազատ օդային տարածքը:

Ներկայում դեպի Արեւելյան Եվրոպա ավիատոմսերի գները 20-25%-ով բարձրացել են նախորդ տարիների համեմատ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ