News
Լրահոս
News
Կիրակի
Ապրիլ 28
Տեսնել լրահոսը

Հայաստանը եւ Գերմանիան համագործակցում են շատ ոլորտներում, հատկապես հետաքրքիր է պաշտպանության ոլորտում համագործակցությունը: ԵՊՀ Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնում ուսանողադասախոսական կազմի հետ այսօր՝ մարտի 7-ին կայացած հանդիպման ընթացքում այդ մասին հայտարարել է Գերմանիայի Բունդեսթագի նախագահ Նորբերթ Լամերթը:

 «Մեր երկրներն այդ ոլորտում փոխգործակցության լավ փորձ ունեն, հատկապես Աֆղանստանի հետ գործընկերության համատեքստում: Գերմանիան գնահատում է այդ  գործընկերությունը»,- նշել է նա:

Բունդեսթագի նախագահը նաեւ նշել է, որ կողմերը երկկողմ համագործակցության նոր ոլորտներ են որոնում եւ արդեն գոյությւն ունեցող կապերի ամրապնդում:

Հիշեցնենք, 2012թ. դեկտեմբերին Աֆղանստանում անվտանգության աջակցության ուժերի (ISAF) կազմում հայկական զորամասերի գտնվելու ժամկետը երկարացվել էր մինչեւ 2014թ. դեկտեմբերի 31-ը: Հայկական զորաջոկատը գերմանականի կազմում է եւ ենթարկվում է գերմանական հրամանատարությանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ