News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Հարավային Կովկասի տարածաշրջանում բոլոր խնդիրները պետք է լուծվեն խաղաղ ճանապարհով: Այդ մասին այսօր՝ մարտի 7-ին, Երեւանում Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում նշել է Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիան:  Հիշեցնենք, որ Վրաստանի պաշտպանական գերատեսչության ղեկավարը Հայաստան է ժամանել մարտի 7-ին՝ երկօրյա պաշտոնական այցով:

Նախարարն ընդգծել է, որ հայերն ու վրացիները ոչ միայն պատմական հարեւաններ են, այլեւ ընկերներ, եւ պատմական կապերը պարտավորեցնում են հետագայում էլ խորացնել եւ զարգացնել հարաբերությունները: Իրակլի Ալասանիան հայտնել է, որ  իր հայ գործընկեր Սեյրան Օհանյանի հետ հանդիպման ընթացքում քննարկել են համատեղ ծրագրեր, փորձի փոխանակման հարցեր, կրթական ծրագրեր, տարածաշրջանային անվտանգության խնդիրներ:  Երկկողմ հարաբերությունների զարգացման կարեւորության համատեքստում նախարարը նշել է Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի այցը Երեւան՝ որպես կապերի ամրապնդման ապացույց: 

Իր հերթին Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը բարձր է գնահատել Վրաստանի հետ համագործակցությունը: Նա նշել է տարածաշրջանային հակամարտությունների լուծումը բացառապես բանակցային խաղաղ ճանապարհով լուծելու վերաբերյալ հայացքների համընկնումը: Սեյրան Օհանյանը պաշտպանական բնագավառում հայ-վրացական համագործակցության զարգացման օրինակ է նշել ռազմական կրթությունը, խաղաղարարական գործունեությունը, լեռնային պայմաններում հատուկ ստորաբաժանումների վարժեցումը, իրավական բազայի կատարելագործումը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ