News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Երբ ամբողջ աշխարհում մարտի 8-ին սկում են ավելի շատ դատապարտել կնոջ դեմ բռնությունները, Թուրքիայի իշխող «Արդարություն եւ զարգացում» (AKP) կուսակցության Քըրըքքալե նահանգի գրասենյակի ղեկավար Մեհմեդ Դեմիրերն իր շնորհավորանքով խիստ զարմացրել է բոլորին։

Թուրքական Hurriyet-ի փոխանցմամբ՝ թուրք կուսակցականը Facebook-ի իր էջում կանանց շնորհավորել է մարտի 8-ի առթիվ եւ զարմանալի խորհուրդ տվել տղամարդկանց։ «Դուք կանանց Աստծուց որպես պարգեւ եք ստացել։ Դուք կանանց մոտ իրավունքներ ունեք, նրանք էլ ձեզ մոտ։ Եթե նրանք առանց ձեր թույլտվության ինչ որ բան կանեն, նրանց կարող եք վախեցնել՝ թեթեւ ծեծելով»,-ասել է Մեհմեդ Դեմիրերը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ