News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

Ադրբեջանական կողմի հայտարարությունները` թուրքական ROKETSAN ընկերության հետ համատեղ 107 եւ 122 մմանոց հրթիռային համակարգերի արտադրության մասին, համեմատելի են հեծանիվ հայտնաբերելուն: Այդ մասին հայտնել է ռազմական փորձագետ Արկադի Գրիգորյանը` NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում մեկնաբանելով ադրբեջանական մամուլում հայտնված հրապարակումները:

«Ըստ էության, այդ անկառավարելի հրթիռները չափազանց քիչ արդյունավետ են: Որպես կանոն, էժան են եւ հեշտ հասանելի: Այնպես որ մի ամբողջ գործարան կառուցելը դրանց արտադրության համար, մի քանի տարի էլ շաղակրատել այդ մասին, լուրջ չէ: Դա ավելի շուտ աչքերին թոզ փչելու, PR ակցիա անելու մասին է  խոսում»,- նշեց Արկադի Գրիգորյանը` հավելելով, որ այդ սպառազինության անարդյունավետության մասին է խոսում այն փաստը, որ 107 մմ տրամաչափի հրթիռներից ողջ աշխարհում հրաժարվել են, իսկ 122 մմ տրամաչափի հրթիռներից հրաժարվել են Արեւմուտքում: «Այդ հրթիռներն օգտագործվում են որպես երկրորդական սպառազինություն` քաղաքացիական բնակչությանը զանգվածային վնաս հասցնելու համար»,- ասել է փորձագետը:

Նրա խոսքով, այն ոգեւորությունը, որով ադրբեջանական կողմը խոսում է նման սպառազինության արտադրության մասին, ընդհանուր առմամբ արտացոլում է Ադրբեջանի ռազմավարությունը` առավելագույն վնաս հասցնել քաղաքացիական բնակչությանը: «Ղարաբաղյան պատերազմի ժամանակ էլ նրանք այդպես արեցին: Միայն Շուշիի եւ Ստեփանակերտի ուղղությամբ ավելի քան 20 հազար «գրադ է արձակվել: Ադրբեջանցիները պարզապես պաշտում են այդ սպառազինությունը»,- նշել է փորձագետը:

Ըստ փորձագետի, քաղաքացիական բնակչությանը հասցված վնասը դեռ չի նշանակում հաղթանակ պատերազմում: «Վերցնենք վերջին օրինակը` 2008թ. Ցխինվալի դեմ: Վրացական կողմին դրա կիրառումը անկ նստեց, այդ թվում` միջազգային հեղինակության խաթարման առումով: Բայց ռազմական առումով դա ոչինչ չտվեց, քիչ արդյունավետ լինելով»,- նշել է փորձագետը:

Ըստ փորձագետւ, ադրբեջանական կողմի անվերջ հայտարարությունները` այս կամ այն սպառազինության գնման մասին, մեկ նպատակ են հետապնդում` թաքցնել բանակում թալանի ծավալները:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ