News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Մարտի 12-ին, ժամը 13.00-ին ՀՀ ԱԻ նախարարության աջակցությամբ Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի թիվ 3 ուսումնական շենքում (հասցե` Ալեք Մանուկյան 13) կանցկացվի հատուկ տակտիկական ուսումնավարժություն` հրդեհաշիջման եւ փրկարարական աշխատանքների իրականացման թեմայով։

Միջոցառմանը ներկա կլինի ՀՀ ԱԻ նախարար Արմեն Երիցյանը։

Ուսումնավարժության նպատակներն են.

- բարձրացնել հրդեհաշիջման եւ փրկարարական գործողությունները ղեկավարող անձանց հմտությունները.

- կատարելագործել ՓԾ արձագանքող ուժերի հմտությունները.

- գործնականում ստուգել համալսարանի ՔՊ պլաններով նախատեսված գործողությունների իրականացումը.

- կատարելագործել արտակարգ պատահարներին արձագանքող ուժերի համագործակցությունը։

Ուսումնավարժությանը ներգրավված են Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայության, ոստիկանության, շտապօգնության, էներգետիկայի նախարարության վթարային ծառայության, «Երեւան-գազ» եւ «Երեւանջուր» ՓԲ ընկերությունների, ինչպես նաեւ մանկավարժական համալսարանի աշխատակիցներ։

Մտահղացման համաձայն` մանկավարժական համալսարանի 3-րդ մասնաշենքի 4-րդ հարկի խորհրդակցությունների դահլիճում հրդեհ է բռնկվել, որը գրավել է շուրջ 100 քմ տարածք։ Կա պայմանական 6 տուժած, որոնք ստացել են տարբեր աստիճանի այրվածքներ եւ այլ վնասվածքներ։ Առկա է հրդեհի տարածման ու ծխապատ գոտու առաջացման վտանգ, եւ անհրաժեշտ է տարհանել տվյալ շենքում գտնվող դասախոսական կազմին եւ 1200-ից ավելի ուսանողներին։

Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ