News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի Մոսկվա այցի ընթացքում, ամենայն հավանականությամբ, կքննարկվի աբխազական երկաթուղու վերաբացման հարցը:

Նման տեսակետ է հայտնել Կովկասի ինստիտուտի փոխտնօրեն, քաղաքագետ Սերգեյ Մինասյանը այսօր՝ մարտի 12-ին կայացած մամուլի ասուլիսում: Հիշեցնենք, պետության ղեկավարի այցը մեկնարկել է այսօր:

Քաղաքագետը նշել է, որ Հայաստանի նախագահի Մոսկվա այցին նախորդել էր մեկ այլ կարեւոր այց՝ Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիայի այցը Երեւան:  Սերգեյ Մինասյանը հիշեցրել է հայ-վրացական հարաբերությունների կարեւորությունը ռազմական տարանցման տեսանկյունից: Ըստ նրա՝ Երեւանում երկու երկրների պաշտպանական գերատեսչությունների ղեկավարների բանակցությունները հարցերի լայն շրջանակ են ընդգրկել, այդ թվում՝ աբխազական երկաթուղին գործարկելու հարցը: Ըստ քաղաքագետի՝ Ալասանիայի այցին հետեւած որոշ միտումներ թույլ են տալիս նման ենթադրություններ կատարել:

 «Հավանական է, որ Սերժ Սարգսյանի Մոսկվա այցի ընթացքում այդ հարցը քննարկվողների թվում կլինի», - կարծում է Սերգեյ Մինասյանը: Ըստ նրա՝ բանակցությունները կարող են տարվել երկկողմ կամ եռակողմ ձեւաչափերով՝ Աբխազիայի ներկայացուցիչների մասնակցությամբ: Քաղաքագետը նաեւ հստակեցրել է, որ Աբխազիայի ղեկավարությունում բոլորը չէ, որ հակված են երկաթուղին վերագործարկելուն:  Մոսկվայում կքննարկվեն նաեւ տնտեսական, տարածաշրջանային անվտանգության հարցեր, ղարաբաղյան հակամարտության կարգավորումը, հայ-ռուսական ռազմական համագործակցությունը, Մաքսային միությունը: Վերջինիս համատեքստում քաղաքագետն ընդգծել է Հայաստանի սպեցիֆիկ աշխարհագրական դիրքը հաշվի առնելու անհրաժեշտությունը եւ կազմակերպության անդամ երկրների հետ անմիջական սահմանների բացակայությունը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ