News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Հայաստանում 2013 թ. ամռանը կմեկնարկի Armtopinambour անվանումը կրող ծրագիր՝ գետնախնձորի աճեցում եւ վերամշակում: Այդ մասին NEWS.am-ին ասաց ծրագիրն իրականացնող «Գյուղկորպորացիա» ընկերության արտաքին կապերի եւ մարքետինգի բաժնի պետ Գրիգոր Շիրխանյանը:

Ընկերությունը ներկայում բանակցություններ է վարում չինական ընկերություններից մեկի հետ՝ Գեղարքունիքում կամ Արագածոտնի մարզում գետնախնձորի վերամշակման գործարան կառուցելու վերաբերյալ; Գ. Շիրխանյանի տեղեկացմամբ՝ Չինաստանը աշխարհում գետնախնձորի խոշորագույն արտադրողն է; Մեր տարածաշրջանում գետնախնձորի վերամշակում գոյություն չունի:

Ըստ ՀՀ էկոնոմիկայի նախարարության պաշտոնական կայքէջի հրապարակման՝ ծրագրի ընդհանուր արժեքը 225 մլն դոլար է, որից 98,5 մլն դոլարը կլինեն սեփական միջոցներ, 26,5 մլն դոլարը՝ ներգրավվող:

Գետնախնձորի վերամշակումից ստանում են անասնակեր, ֆրուկտոզա, ինուլին (օգտագործվում է ինսուլինի արտադրության համար), պետկտին, կենսագազ, կենսաէթանոլ, կենսապարարտանյութ եւ այլն:

«Գյուղկորպորացիա» ընկերությունը գետնախնձոր կաճեցնի սեփական հողամասերում, նաեւ պատվերներ կտա գյողացիներին: Ենթադրվում է գետնախնձորի տակ դնել մինչեւ 35 հազ. հա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ