News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Մարտի  12-ին Վրաստանում Հայաստանի դեսպան Հովհաննես Մանուկյանը  հանդիպել է  Վրաստանի առողջապահության, նախարար Դավիթ Սերգեյենկոյի  հետ:

ԱԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ շնորհավորելով զրուցակցին կառավարության կազմում ընդգրկվելու կապակցությամբ` դեսպան Մանուկյանը հույս է հայտնել, որ երկու երկրների գործընկերային հարաբերությունները հետայսու եւս կպահպանեն  ձեւավորված բարձր մակարդակը: Նախարար Սերգեյենկոն շնորհակալություն է հայտնել բարեմաղթանքների համար  եւ նշել,  որ  հայ-վրացական փոխադարձ համագործակցությունը  առողջապահության բնագավառում երկկողմ  հարաբերությունների կարեւոր  ուղղություններից  է  եւ  պատրաստակամություն է հայտնել շարունակել համագործակցությունը հայկական կողմի հետ ձեւավորված սերտ գործընկերային ոգուն համապատասխան: Զրուցակիցները քննարկել են Հայաստանի եւ Վրաստանի միջեւ առողջապահության բնագավառում համագործակցության եւ երկուստեք հետաքրքրություն ներկայացնող  մի շարք խնդիրներ: Առողջապահության նախարարը, մասնավորապես, ընդգծել է վրացական կողմի հետաքրքրվածությունը հեռաբուժության բնագավառում Հայաստանի ունեցած փորձի վերաբերյալ: Միաժամանակ, դեսպան Մանուկյանը հայկական կողմի համար կարեւոր համարել է Վրաստանի փորձի ուսումնասիրումը ապահովագրական բժշկության տեսանկյունից:

Հանդիպման ընթացքում կողմերը միասնական կարծիք են արձանագրել երկու պետությունների միջեւ առողջապահության բնագավառում առկա  համագործակ-ցության առավել  ընդլայնման, հայ եւ վրացի բժիշկների փորձի փոխանակման  անհրաժեշտության  մասին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ