News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիայի առաջին այցը Հայաստան բացառապես քաղաքական եւ տեղեկատվական բնույթ չէր կրում:  Այդ մասին այսօր՝ մարտի 13-ի մամուլի ասուլիսում  հայտնել է վրացագետ, Քաղաքական եւ իրավական հետազոտությունների կենտրոնի ղեկավար Ջոնի Մելիքյանը:

«Այցի ընթացքում երկու երկրների ռազմական գերատեսչությունների ղեկավարները հիմնականում քննարկել են երեք բնագավառի վերաբերող հարցեր. Ռազմական կրթությունը, բարեփոխումները, միջազգային խաղաղարարական առաքելություններում մասնակցությունը, որի շրջանակներում կարող է փորձի փոխանակում տեղի ունենալ», - նշել է մասնագետը: Ընդ որում, նա ընդգծել է, որ Վրաստանը մեծ ներդրում է ունեցել ԱՖղանստանում խաղաղարարական առաքելության գործում, եւ այն ՆԱՏՕ-ում չընդգրկված  միակ երկիրն է, որն Աֆղանստանում ունի շուրջ 1500 խաղաղապահ:

Ինչ վերաբերում է Վրաստանում ռազմական բարեփոխումներին, ապա այցի ընթացքում Իրակլի Ալասանիան ընդգծել է. Վրաստանի նախկին իշխանությունների կողմից ռազմական ոլորտին հատկացված 4 միլիարդ դոլարն անարդյունավետ է ծախսվել: «Այդ առումով վրացական կողմը կարող է կիրառել հայկական փորձը, իսկ հայկականը, իր հերթին, մի շարք այլ ուղղություններում, վրացի գործընկերների փորձը», - եզրակացրել է փորձագետը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ