News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը


Հայուհին սեւ «Պորշ Կայեն» մակնիշի մեքենան կայանել է հանդիպակաց եւղոգծի վրա, իսկ ժամանած տեսուչին եւ «Նովայա գազետա»-ի լրագրողին հայհոյանքներ տվել:

Ինչպես գրել է լրագրողը, ով ոչ միայն միջադեպի ականատեսը, այլեւ տուժողն է դարձել,երբ «Պորշ Կայենը» կանգնել է նորաձեւ սպորտային խանութի մոտ, դրան է մոտեցել ճանապարհային պետավտոտեսչության մեքենան: Ոստիկանության ավագ լեյտենանտ Կիրիլ Պիրոգովը փորձել է պարզել, թե ում է պատկանում մեքենան:

10 րոպե անց դուրս են եկել երկու աղջիկներ: Հրապարակային ներողության փոխարեն սպառնալիքների, հայհոյանքների ու վիրավորանքի հեղեղ է թափվել ոստիկանի ու լրագրողի գլխին:

Վարորդը, սպառնացել է «դատախազությունում աշխատող հորով, ոստիկանությունում աշխատող եղբորով», նշել, թե ինքն էլ աշխատում է Տկաչովի տրանսպորտային ձեռնարկությունում: Հեռանալուց առաջ էլ նետել է. «Ես ձեզ հիշեցի»: Հասարակական կարգը կոպիտ խախտողի անունը Աննա Մինոսյան է:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ