News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ի սենատորներն ու կոնգրեսականները նամակով դիմել են Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանին՝ կոչ անելով հրաժարվել իր այն հայտարարությունից, որտեղ  սիոնիզմը մարդկության դեմ հանցագործություն էր անվանել:

Սենատորներ Մարկ Կիրկի եւ Բիլ Նելսոնի,  կոնգրեսականներ Դագ Լամբրենի եւ Սթիվ Իսրայելի գրած նամակը ԱՄՆ-ի Կոնգրեսում եւ Սենատում 89 ստորագրություն է հավաքել:

Նամակում նշվում է, որ հարաբերությունների կարգավորումը Իսրայելի եւ Թուրքիայի շահերից է բխում, ինչպես նաեւ ամբողջ տարածաշրջանի անվտանգության շահերից:

Փետրվարի վերջին ՄԱԿ-ի Քաղաքակրթությունների դաշինք գիտաժողովում Էրդողանը հայտարարել էր, որ իսլամաֆոբիան մարդկության դեմ հանցագործություն է, ինչպես «սիոնիզմը, հակասեմականությունը, ֆաշիզմը»: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն այդ խոսքերն անվանել էր անզգույշ եւ ագրեսիվ, իսկ Իսրայելի վարչապետ Նեթանյահուն դատապարտել էր ստահոդ հայտարարությունը: Այցով Անկարայում գտնվող ԱՄՆ-պետքարտուղար Ջոն Քերրին եւս քննադատել էր Էրդողանի հայտարարությունը՝ այն «կասկածելի» որակելով:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ