News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 15
Տեսնել լրահոսը

Վրաստանը «խնդրահարույց» հատվածներ ունի Հայաստանի հետ սահմանին: Այս մասին, այօսր՝ մարտի 14-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին:

«Այսօր Թբիլիսի կժամանի Հայաստանի ԱԳ փոխնախարարը, եւ ես անձամբ ցանկանում եմ քննարկել մեր սահմանի որոշակի հատվածների հարցը, որոնց վերաբերյալ կան հացեր»,-ասել է նա, հաղորդում է «Գռուզիա Online»-ը:

Իվանիշվիլին ընդգծել է, որ հայ-վրացական սահմանի սահմանազատման աշխատանքներն ակտիվորեն ընթանում են: «Մենք լավ հարաբերություններ ունենք Հայաստանի նախագահի հետ, օրերս մենք հեռախոսազրույց ենք ունեցել եւ կարծում եմ, որ այդ հարցը կլուծվի երկու երկրների շահերը հաշվի առնելով»,-ասել է նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ