News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Վրաստանի վարորդները հայտնի «Facebook» սոցիալական ցանցում միավորվում են երկրի լիցքավորման կայաններում գոյություն ունեցող վառելիքի բարձր գնի դեմ։ Վարորդների խոսքով, վառելիքի համար այսպիսի բարձր գներ մեկ էլ եղել են 2008 թվականի օգոստոսյան պատերազմից առաջ, երբ համաշխարհային բորսաներում նավթի մեկ բարելի գինը արժեր 150 դոլար։ Այսօր նավթի մեկ բարելն արժե 69-70 դոլար։ Վարորդները նշում են, որ վառելիք մատակարարող բոլոր ընկերություններում գները գրեթե նույնն են, ինչը տարակուսանք է առաջացնում, քանի որ ընկերությունների մի մասը նավթամթերքը ներմուծում է հարեւան Ադրբեջանից, իսկ մյուսներն էլ Եվրոպայից։ Այս մասին հաղորդում է «Business Վրաստան» լրատվական գործակալությունը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ