News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

Մարտի 16-18-ին Հայաստանը մասնակցելու է Գերմանիայի Ռայնլանդ-Պալատինատե երկրամասի Մայնց քաղաքում տեղի ունենալիք «Touristik Welt» միջազգային ցուցահանդեսին: Այն նախատեսվում է 70 ընկերությունների եւ շուրջ 20 հազար այցելուի մասնակցություն:

Հայաստանն այս ցուցահանդեսին մասնակցում է առաջին անգամ՝ նպատակ ունենալով նպաստել Հայաստանի զբոսաշրջության խթանմանն ուղղված ջանքերին եւ զարգացնել ներգնա զբոսաշրջությունը:

Միջոցառմանը Հայաստանի մասնակցության մասին պայմանավորվածությունը ձեռք է բերվել նախորդ տարվա դեկտեմբերին ՀՀ Վարչապետ Տիգրան Սարգսյանի՝ Գերմանիա պաշտոնական այցի շրջանակներում Ռայնլանդ-Պֆալց երկրամասի վարչապետ Քուրտ Բեկի հետ հանդիպման ընթացքում: Այս մասին հաղորդում է Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ