News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Հանրապետությունում պահպանվում է սուր շնչառական վարակներով պայմանավորված հիվանդացության աճի տենդենցը:  Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀՀ առողջապահության նախարարության հիգիենիկ եւ հակահամաճարակային  կենտրոնի գլխավոր մասնագետ Լիանա Թորոսյանը` հավելելով, որ այս շաբաթվա ամփոփումը կլինի առաջիկա երկու օրերին:

Նա շեշտեց, որ աճը մի կողմից պայմանավորված է պոլիկնիկաներ եւ հիվանդանոցներ բարձր դիմելիությամբ «Թեթեւ դեպքերը ավելի շատ են, քան բարդացված դեպքերը»,- նշեց նա: Երկուշաբթի օրվանից դպրոցներում սկսվում է գարնանային արձակուրդը, ինչը կնպաստի հիվանդացության նվազմանը:

Լիանա Թորոսյանը տեղեկացրեց, որ թեեւ բարձր է մարդկանց դիմելիությունը հիվանդանոցներ, բայց ամբողջ հանրապետություններում ստացիոնար բուժման մեջ է գտնվում 10-12 հիվանդ:

ՀՀ առողջապահության նախարարությունը կրկին հորդորում եւ հիշեցնում է.

• գրիպանման երեւույթների առկայության դեպքում մնալ տանը, չհաճախել աշխատանքի, դպրոց, մանկապարտեզ, բարձրագույն ուսումնական հաստատություններ

• չմասնակցել զանգվածային միջոցառումներին, որը կարող է պատճառ դառնալ հիվանդի վիճակի վատացման եւ նոր դեպքերի առաջացման ու տարածման

• չշփվել գրիպանման երեւույթներով անձանց հետ

• եթե շրջապատում առկա է գրիպով հիվանդ` պահպանել 2մ հեռավորություն

• չզբաղվել ինքնաբուժմամբ, անհարկի չօգտագործել հակաբիոտիկներ, կազմակերպել բժշկի այցը տուն

• պահպանել հազալու եւ փռշտալու վարվելակարգը

• խստորեն հետեւել անձնական հիգիենային

• հագնվել եղանակին համահունչ

• հաճախակի օդափոխել փակ տարածքները:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ