News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Ստամբուլի փաստաբանների համաժողովի ժամանակ փաստաբանների եւ Yeni Akit թերթի լրագրողի միջեւ վիճաբանություն է տեղի ունեցել, որը վերածվել է ծեծկռտուքի։

Թուրքական Ensonhaber.com կայքի փոխանցմամբ՝ փաստաբաններից մեկը Yeni Akit-ի լրագրողին խնդրել է իջնել ամբիոնի մոտից, սակայն լրագրողն ընդդիմացել է հայտարարելով, որ ինքը Yeni Akit թերթի լրագրողն է։  Դրանից հետո փաստաբանները նրան փորձել են ուժով իջեցնել ամբիոնի մոտից, սակայն լրագրողի հետ ծեծկռտուք է տեղի ունեցել, իսկ դահլիճում նստած փաստաբանները, լսելով, որ նա Yeni Akit թերթի լրագրողն է, բացականչել են «մարդասպան», իսկ ոմանք՝ «խփեք դրան»։

Նշենք, որ  Yeni Akit-ը հայտնի է հակահայկական եւ այլ թեմաներով ժողովրդին ատելության եւ թշնամության դրդող հրապարակումներով։

Տեսանյութը դիտելու համար սեղմեք ԱՅՍՏԵՂ։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ