News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 16
Տեսնել լրահոսը

Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի խաչատուրովը մարտի 15-ին Հայաստանի ՊՆ վարչական համալիրում մասնակցել են ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Հայկազ Բաղմանյանի զեկույց-հաշվետվության ունկնդրմանը: 

Խորհրդակցությանը ներկա էին նաեւ ՀՀ ՊՆ եւ ԳՇ պետերն ու տեղակալներ, պաշտպանության նախարարության եւ գլխավոր շտաբի վարչությունների եւ առանձին բաժինների պետերը:

Հայկազ Բաղմանյանը ներկայացրել է իր ենթակայության տակ գտնվող զորամասերում կատարված շինարարական աշխատանքները, ինչպես նաեւ անդրադարձ է կատարել մարտական հերթապահություն իրականացնող զինծառայողների պատրաստության մակարդակին ու բարոյահոգեբանական վիճակին, սպայակազմի պատրաստվածությանը եւ մասնագիտական ունակություններին: Նշվել է, որ կարգապահության տեսանկյունից անցյալ տարվա հետ համեմամատած նկատվել է զգալի առաջընթաց: Բացի այդ, հաջողություններ են արձանագրվել զինվորների ֆիզիկական եւ հոգեւոր պաշտպանվածության ոլորտում, բարելավվել են զինծառայողների սոցիալ-կենցաղային պայմանները:

Լսելով զեկույցը` պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը տվել է մի շարք հանձնարարականներ` հետագա աշխատանքներն առավել արդյունավետորեն իրականացնելու համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ