News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Երեւանում, մարտի 22-24-ին, Հայաստանի նկարիչների միությունում կներկայացվի «FINAR» ցուցահանդեսը, որը նվիրված է Հայաստանի ֆինանսական հատվածին, որի գլխավոր ներկայացուցիչներն են` բանկերը, ապահովագրական ընկերությունները, վարկային կազմակերպությունները եւ այլն: Ցուցահանդեսին հատուկ տաղավարով կմասնակցի նաեւ ՀՀ կենտրոնական բանկը:

«Էքսպոմեդիա»  ցուցահանդեսների նախագծման կենտրոնից հայտնում են, որ ցուցահանդեսի հիմնական նպատակն է` ստեղծել, զարգացնել եւ ամրապնդել գործարար հարաբերությունները ընկերությունների, որոնք առաջարկում են իրենց ծառայությունները ֆինանսական շուկաներում, եւ գործարարների, մասնավոր անհատների միջեւ:

«FINAR»-ը հնարավորություն է ընձեռում ֆինանսական ապրանքի լայնածավալ խթանմանը եւ նրա դիրքավորմանը ֆինանսական միջավայրում, ուղղակի կապ ստեղծել պոտենցիալ հաճախորդների հետ, որոշել ընկերության ռազմավարությունը` ֆինանսական արտադրանքի ձեւերի եւ տեսակների պահանջարկի դիտարկելու միջոցով, պահպանել եւ զարգացնել ընկերության իմիջը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ