News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Մարտի 20-23-ին Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամը (ՀԱՄՀ) տեղական 13 զբոսաշրջային ընկերությունների հետ համատեղ ներկայացնելու է Հայաստանը Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում կայանալիք «MITT» միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսին:

Այն Ռուսաստանի ամենամեծ ցուցահանդեսն է, եւ այս տարի նախատեսվում է 197 երկրներից շուրջ 3000 ընկերությունների մասնակցություն. այս տարի նաեւ նշվում է «MITT»-ի 20-ամյակը:

«Առաջատար այս ցուցահանդեսին Հայաստանի մասնակցությունը նպատակ ունի խթանել Ռուսաստանից ներգնա զբոսաշրջային հոսքերի աճը, ինչպես նաեւ առավելագույնս օգտագործել զբոսաշրջային ոլորտում առկա հայ-ռուսական համագործակցության մեծ ներուժը»,-նշել է ՀԱՄՀ գործադիր տնօրեն Արման Խաչատրյանը: «Սույն ցուցահանդեսը Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի ճանաչելիության մակարդակի բարձրացմանը եւ զբոսաշրջության խթանմանն ուղղված 2013թ. մեր նախաձեռնության խորհրդանշական մեկնարկն է»,-ասել է նա:

«MITT» ցուցահանդեսում հայաստանյան պատվիրակության գլխավոր գործընկերն է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) «Ձեռնարկությունների զարգացման եւ շուկայի մրցունակության» («Ի-Դի-Էմ-Սի») ծրագիրը: «Մեր ծրագրի նպատակն է աջակցել ռուսաստանյան շուկայում հայկական զբոսաշրջային արտադրանքի ներկայացմանը եւ խթանմանը»,-նշեց «Ի-Դի-Էմ-Սի» ծրագրի ղեկավար Բրունո Կորնելիոն: «MITT-ի արդյունքում «Ի-Դի-Էմ-Սի»-ին ՀԱՄՀ-ի հետ համատեղ ռուսական լրատվամիջոցների եւ ճամփորդական գործակալների համար կկազմակերպի երկու ճանաչողական այց Հայաստան»,-նշել է Արման Խաչատրյանը:

Ռուսական շուկայում Հայաստանի բրենդի առաջմղման նպատակով Մոսկվայում մարտի 21-ին կազմակերպվելու է նաեւ ռուսական զբոսաշրջային գործակալների եւ առաջատար լրատվամիջոցների ներկայացուցիչների մասնակցությամբ հանդիպում-համաժողով, որի ընթացքում կներկայացվի Հայաստանի զբոսաշրջության գրավչությունը եւ զբոսաշրջային արդյունքները:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ