News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

Երկու անձի մոտ, որից մեկը` Վրաստանի քաղաքացի, ախտորոշվել է սիբիրյան խոց` մաշկային ձեւը: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին Առողջապահության նախարարությունից: Համաճարակաբանական հետազոտության արդյունքում պարզվել է, որ նրանք մարտի 7-ին Վրաստանի Բոգդանովկայի շրջանի Փոքր Գոնդուրա գյուղում իրականացրել են խոշոր եղջերավոր կենդանու մորթ եւ մարտի 15-ին վերադարձել Երեւան: Հիվանդները մարտի 18-ին դիմել են բժշկական օգնության: Լաբորատոր հետազոտությունների արդյունքում հաստատվել է սիբիրյան խոց ախտորոշումը:  Հիվանդների վիճակը բավարար է, կա առողջացման դրական շարժընթաց:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ