News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին «Իմեդի» հեռուստաընկերության եթերում  պատմել է, թե ժամանակին ինչու է զերծ մնացել Տարածաշրջանային լեզուների եվրոպական խարտիայի վավերացումից եւ այն մասին, թե ինչպես է իրեն ցնցել այն, որ Ջավախքում «վրացերեն չեն խոսում»։

«Խնդիրն այն է, որ երբ մենք եկանք իշխանության, ոչ մի ոստիկանական կամ բանակային ստորաբաժանում չէր կարող մտնել Ջավախք։ Մի անգամ Թեւաձեն (պաշտպանության նախկին նախարար-խմբ.) փորձեց, բայց նրան վռնդեցին։ Այնտեղ ռուսական ռազմակայան կար, որի հարցով Պուտինի հետ երկար պարզաբանումներ եղան։ Եվ ահա միջազգային ճնշման շնորհիվ վռնդեցինք այդ կայանը, բայց ռուսական Պետական հետախուզական վարչության գործակալները մնացին։ Այդ ցանցը շատ հզոր էր։ 2006-2007թթ. մենք այնտեղ ամուր հաստատվեցինք, եւ սկսվեց ռուսական ռազմակայանի դուրսբերումը, եւ այնտեղ Վրաստանի նոր կառավարության դաշնակիցներ ի հայտ  եկան»,- ասել է Սահակաշվիլին, գրում է «Գռուզիա Online»-ը։

Սահակաշվիլին հիշեցրել է Ջավախքում ՀԷԿ-ի շինարարություն սկսելու եւ այն մասին, որ այժմ շինարարությունը դադարեցվել է, ինչը «Մեծ խնդիր» է։

Վրաստանի նախագահը հայտարարել է, որ իրեն շատ էր հուզում «լեզվի հարցը», եւ հստակեցրել է, որ երբ առաջին անգամ այցելեց Ջավախք, այնտեղ ոչ ոք վրացերեն չէր խոսում, ինչն իրեն ցնցել է։ «Մենք վրաստանցի հազարավոր ուսանողներին, իդեալիստներին ասացինք, որ կֆինանսավորենք մագիստրատուրան, եթե ուսանեն Ջավախքում, եւ աշխատավարձ կտանք։ Հազարավոր իդեալիստներ գնացին այնտեղ», - իր ձեռքբերումներն է պատմել Սահակաշվիլին՝ հավելելով, որ Ջավախքում երեխաներն արդեն վրացերեն են խոսում։ Նա նաեւ նշել է, որ իր նպատակը հայերենը դուրս մղելը չէ, այլ այն, որ վրացերենը տարածաշրջանի երիտասարդության համար հաջողության հասնելու լեզու դառնար։

 «Չախալյանին ազատել չէր կարելի։ Նա ավերեց վրացական համալսարանն ու վրացական թեմը։

Կարդացեք նրա մտքերը։ Այդ մարդը գրքեր է գրել, թեեւ մտավորականի տեսք չունի։ Նա բանտից դուրս կգար վեց տարուց», - ասել է Սահակաշվիլին եւ նկարագրել, թե ինչ կլիներ վեց տարուց. Այդ ընթացքում Ջավախքը կդառնար Եվրոպայի երկաթուղային առանցքային հանգույցներից (նկատի ունի Բաքու-Ախալքալաք-Կարս երկաթուղին), տարածաշրջանում արդեն 10 նոր ՀԷԿ կար, կենսամակարդակը կաճեր 2-3 անգամ, եւ «6 տարի անց Ջավախքի բնակչության բացարձակ մեծամասնությունը վրացերեն կխոսեր»,- ասել է Սահակաշվիլին եւ հավելել. «Եթե Չախալյանը հասարակ հանցագործ էր, երեկ ի՞նչ էր անում խորհրդարանում»։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ