News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Մարտի 23-ին, ժամը 14.30-ին, հիվանդանոցից ոստիկանության Կոտայքի  բաժնում ահազանգ է ստացվել, որ «սուր էկզոգեն թունավորում» ախտորոշմամբ բուժօգնության  են տեղափոխվել 3 անձինք:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե պարզվել է, որ նրանք թունավորվել են նույն օրը, ժամը 14.10-ի սահմաններում, տան ջրատաքացուցիչի թերայրման հետեւանքով առաջացած շմոլ գազից:

Ոստիկանության Կոտայքի քննչական բաժանմունքում նախապատրաստվում են նյութեր:

Մարտի 23-ին, ժամը 23.30-ին, հիվանդանոցից  ոստիկանության Կոտայքի բաժնում ահազանգ է ստացվել, որ «սուր էկզոգեն թունավորում» ախտորոշմամբ իրենց մոտ են տեղափոխվել 3 անձինք:

Պարզվել է, որ նրանք թունավորվել են նույն օրը, ժամը 23.10-ի սահմաններում, տան ջրատաքացուցիչի թերայրման հետեւանքով առաջացած շմոլ գազից:

Կոտայքի քննչական բաժանմունքում նախապատրաստվում են նյութեր:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ