News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

«Ալադդին» ռեստորանային համալիրում մարտի 21-ին ՀՀ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության Քանաքեռ-Զեյթունի բաժին «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ից հաղորդում է ստացվել, որ «փակ գանգուղեղային տրավմա, ուղեղի ցնցում» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է դիմել 22-ամյա Տ. Խ.-ն: Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ ոստիկանության լրատվական ծառայությունից:

Վերջինս իր մոտ մեկնած ոստիկանական խմբին բացատրություն է տվել, որ նշված վնասվածքը ստացել է «Ալադդին» ռեստորանի աստիճանների վրա վայր ընկնելու հետեւանքով:  Սակայն ձեռնարկված օպերատիվ-հետախուզական գործողությունների արդյունքում պարզվել է, որ մարտի 20-ին ժամը 22.00-ին նշված ռեստորանում վիճաբանության ժամանակ Տ. Խ.-ի գլխին բռունցքով հարվածել եւ վնասվածք է պատճառել նրա ամուսինը՝ Պակիստանի քաղաքացի 46-ամյա Ասիֆ Ա.-ն: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Կատարվում է նախաքննություն:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ