News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

NEWS.am-ը ներկայացնում է «Al Jazeera» հեռուստաընկերության կայքում հրապարակված  Գայաթրի Պարամեսվարանի եւ Ֆելիքս Գեդկեի հոդվածը որոշակի կրճատումներով.

Փոքրիկ Սյուզի Հունանյանն անցած շաբաթ դպրոցում մասնակցել է իր սիրած դասին, եւ դա ոչ նակարչության, որ ֆիզկուլտուրայի, ոչ էլ աշխատանքի ուսուցման դաս էր:  Յոթնամյա աղջնակը շախամատի դասին է մասնակցել:

Հայկական դպրոցներում գլխավոր ռազմավարական խաղ համարվող շախմատ ուսանելը պարտադիր է: Հայաստանն աշխարհի միակ երկիրն է, որտեղ հանրակրթական դպրոցներում շախմատը դասավանդման պարտադիր առարկա է: Այդ նախաձեռնությունն արդեն տվել է իր արդյունքը. ընդամենը երեք միլիոն բնակչություն ունեցող կովկասյան երկիր Հայաստանը շախմատային գերտերություն է:

Հայաստանը 30 –ից ավելի գրոսմեյստեր է «ծնել», իսկ Հայաստանի տղամարդկանց հավաքականը 2006, 2008 եւ 2012թթ. դարձել է Շախմատի համաշխարհային օլիմպիադայի չեմպիոն: Հայ չեմպիոն Լեւոն Արոնյանն էլ Շախմատի միջազգային ֆեդերացիայի  շախմատիստների դասակարգման աղյուսակում այսօր 3-րդ հորիզոնականում է:

2011թ. Հայաստանում շախմատը պարտադիր ուսուցման առարկա է դարձել երկրորդ, երրորդ  եւ չորրորդ դասարանների համար:  Շախմատային այս նախաձեռնությունն ուղղված է ոչ միայն երիտասարդ տաղանդների որոնմանը, այլեւ ավելի լավ հասարակություն կառուցմանը: Հայաստանի կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը նշել է, որ «Շախմատ» առարկայի դասավանդման նպատակը երեխաների մեջ ստեղծագործ մտածողություն զարգացնելն է:

Հայ  հոգեբանների խումբը, Ռուբեն Աղուզումցյանի ղեկվաարությամբ,  անցած տարվանից զբաղվում է   երեխաների ուղեղի աշխատանքի վրա շախմատի ազդեցության ուսումնասիրությամբ: Ըստ նրա` նախնական արդյուքնները ցույց են տալիս, որ շախմատը զարգացնում է երեխաների ստեղծագործ մտածողությունը, համեմատական վերլուծության կարողությունը, նպաստում է նրանց անհատականության ձևավորմանը:

Աղուզումցյանը բացատրել է,  թե  ինչով է պայմանավորված հայերի սերն այդ ինտելեկտուալ խաղի նկատմամբ: «Մենք դժվարին պատմություն ենք ունեցել,-ասել է նա` նկատի  ունեցել 20-րդ դ. Հայոց ցեղասպանությունը: -Հայերը միշտ էլ սովոր են եղել դժվար խնդիրներ լուծելուն, քանի որ մենք միշտ էլ խնդիրներ ենք ունեցել: Եվ խնդիրների լուծումը մեզ համար ոչ թե լավ կամ վատ ապրելու հարց է, այլ ապրելու ու չապրելու հարց: Իսկ շախմատն ինքնին խնդիրների լուծում է տախտակի վրա: Ուստի պատահական  չէ, որ մենք այսքան լավ ենք խաղում շախմատ»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ