News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

NEWS.am-ը ներկայացնում է «Motherboard» օնլայն ամսագրում հրապարակված Բրայան Մերչանտի հոդվածը որոշակի կրճատումներով.

Ողջ այս օրերին խոսվում է հանճարեղ մանկիկների սերունդ ունելու չինական գենային ինժեներիայի մասին: Սակայն սուպերերեխաների սերունդ ունենալու հավանականությունը ոչ թե գլոբալ տնտեսության հսկա Չինաստանինն է, այլ փոքրիկ Հայաստանինը ` երեք մլն բնակչությամբ: Եւ նա դա պատրաստվում է անել շախմատի միջոցով:

Առաջին հերթին դիտարկենք Չինաստանի առաջարկած ծրագիրը. «Vice»-ը վերջերս հարցազրույց էր հրապարակել էվոլյուցիոն հոգեբան Ջեֆրի Միլերի հետ, որը ասում է, որ Պեկինում գենոմիկայի ինստիտուտը փնտրում է երեխաների ավելի ինտելեկտուալ սերուդ ` սուպերերեխաներ ունենալու ուղիներ: Եւ դա աշխարհում խոշորագույն նման նախաձեռնությունն է:

Սակայն այդ հոդվածի հրապարակումից հետո բավականին շատ քննադություն հնչեց գիտական հանրության կողմից: Շատ գիտնականներ ասում են, որ IQ-ն բավականին բարդ է, մեծապես կախված է գեների փոխհարաբերություններից եւ շրջակա միջավայրի գործոններից:

Սակայն, հավանաբար, գոյություն ունի երեխաներին ավելի խելացի դարձնելու ավելի լավ, քիչ սարսափելի միջոց` շախմատը պարտադիր առարկա դարձնել դպրոցներում:

Հայաստանը միակ երկիրն է աշխարհում, որտեղ շախմատը դպրոցական ծրագրի մասն է 2011թ-ից: Ծրագրի նպատակը երեխաների տրամաբանությունն ու մտածելու ունակությունը զարգացնելն է: Սակայն, ինչպես Չինաստանում, նպատակն ավելի խելացի, մտածող երեխաներ ունենալն է:

Կան շատ ապացույցներ, որ շխամատի ուսուցումն ու խաղը կարող է իսկապես բարելավվել երեխայի IQ-ն: Սիդնեյի համալսարանի պրոֆեսոր եւ գրոսմայստեր Փիթեր Դովերնն արդեն վաղուց պնդում է, որ շախմատը նշանակալի ուսումնական առավելություն ունի:

Չնայծ Չինաստանը կարող է գենետիկորեն օպտիմալ գիտունիկների ստեղծման ճանապարհը գցել հսկա լաբորատորիաներում, իսկ Հայաստանը իր երիտասարդության ինտելեկտը փոխում է ողջ երկրում` խելացի քաղաքականությամբ եւ լավ կրթությամբ: Այնպես որ Հայաստանն ավելի մեծ հնարավորություն ունի նոր սերնդի IQ-ն զարգացնելու` օգտագործելով խաղային տեխնոլգիան, որը գոյություն ունի ավելի քան հազար տարի:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ