News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 27
Տեսնել լրահոսը

Հայաստանն իրավական պետություն է, գոյություն ունեն իրավական նորմեր, որոնք կարգավորում են նաեւ ընտրական ոլորտը, հետեւաբար արտահերթ նախագահական, առավել եւս` խորհրդարանական, ընտրությունների անցկացումն ինքնանպատակ է: Մարտի 26-ին կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է ՀՀԿ խմբակցության քարտուղար Հովհաննես Սահակյանը:

«Աշխարհում չկա կառավարման որեւէ համակարգ, որն իրեն հարյուր տոկոսով կարդարացներ: Ավելին, մենք ասում ենք, որ պատրաստ ենք խառը ընտրական համակարգից աստիճանաբար անցնել համամասնականի, սակայն դրա համար անհրաժեշտ է, որ քաղաքական ուժերն ու քաղաքական համակարգը հասունանա»,- ասել է պատգամավորը` ընդգծելով, թե Հայաստանում քաղաքական դաշտը բաժանված է սեւի եւ սպիտակի:

Սահակյանի համար լիովին ընդունելի է Րաֆֆի Հովհաննիսյանի առաջարկը` Ընտրական օրենսգրքի բվարեփոխման ուղղությամբ: Նա նաեւ նշել է, թե Րաֆֆի Հովհաննիսյանը ճիշտ էր արել ընտրություններին մանսակցելով եւ ունի բոլոր հնարավորությունները` համախմբելու հասարակության ընդդիմադիր հատվածը:

Լուսանկարը` Արսեն Սարգսյանի/NEWS.am

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ