News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր՝ մարտի 27-ին, Երեւանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում մասնակցել է բուհի գիտական խորհրդի հատուկ նիստին` նվիրված ՀՀ գիտության վաստակավոր գործիչ, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Երեւանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի վիրաբուժության թիվ 3 ամբիոնի վարիչ Հովհաննես Սարուխանյանի ծննդյան 75-ամյակին եւ աշխատանքային գործունեության 50-ամյակին:

Նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ Սերժ Սարգսյանի հրամանագրով, բժշկագիտության զարգացման գործում ունեցած ակնառու վաստակի, առողջապահության բնագավառում ներդրած նշանակալի ավանդի, ինչպես նաեւ աշխատանքային գործունեության ընթացքում ցուցաբերած անմնացորդ նվիրումի համար Հովհաննես Սարուխանյանը պարգեւատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով:

Հանրապետության նախագահը Հովհաննես Սարուխանյանին հանձնել է պետական բարձր պարգեւը, շնորհավորել եւ հաջողություններ մաղթել անվանի գիտնականին ու վիրաբույժին, ում անունը, Նախագահի խոսքով, երախտագիտությամբ են հիշում նրա սաները, ուսանողները, բոլոր նրանք, ովքեր կարողացել են ջանասիրությամբ յուրացնել վաստակաշատ գիտնականի տված գիտելիքները, դառնալ լավ, պիտանի մասնագետներ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ