News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 17
Տեսնել լրահոսը

Ազգային ժողովի շենքից ծուխ է դուրս գալիս: Այս պահին ԱԺ-ում են գտնվում ոստիկանության,  հրշեջ փրկարար ծառայության եւ «Շտապօգնության» աշխատակիցները:

ԱԻՆ փրկարար ծառայության ղեկավար Նիկոլայ Գրիգորյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ նկուղային հարկում մի քառակուսի մետր ստվարաթուղթ է այրվել, տուժողներ չկան:

Դեպքի վերաբերյալ ԱԻՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ մարտի 27-ին ժամը 20.51-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Բաղրամյան 19 հասցեում Ազգային ժողովի վարչական շենքի նկուղային հարկից ծուխ է նկատվում: Դեպքի վայր են մեկնել ՃԿԿ ԱԻ արձագանքման խումբը, երեք մարտական հաշվարկ և մեկ ավտոսանդուղք: Հրդեհը մարվել է ժամը 21.05-ին:1 քմ տարածքում այրվել են ստվարաթղթի մնացորդներ:

Դեպքի վայրից NEWS.,am-ի թղթակիցը հաղորդում է, որ հրդեհը բռնկվել էր նկուղային հարկում, հրշեջները արդեն հանգցրել եւ հեռացել են: 

Հիշեցնենք, որ օրեր առաջ էլ 25-ամյա Վրեժ Վանիկի Գալստյանը դանակով ներխուժել էր ԱԺ, նրան վնասազերծելու համար անվտանգության աշխատակիցները կրակել էին նրա ոտքին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ