News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 01
Տեսնել լրահոսը

Ստամբուլահայ Սեւակ Շահին Բալըքչըի սպանության գործով դատարանի կայացրած վճիռը չի բավարարել Սեւակի ծնողներին, ովքեր հայտարարել են, որ բողոքարկելու են դատարանի կայացրած վճիռը։

Թուրքական Pressturk.com կայքի փոխանցմամբ՝  Սեւակ Շահին Բալըքչըի ծնողների եւ փաստաբանի կազմակերպած մամուլի ասուլիսի ժամանակ ներկայացվել է դատավարության ժամանակ աչքաթող արված մի շարք փաստեր եւ ապացույցներ։ Սեւակ Շահին Բալըքչըի ընտանիքի փաստաբան Ջեմ Հալավուրթը նշել է, որ դատավարության ընթացքում սպանության համար պատասխանատուներին չեն դիպչել, իսկ ականատեսների վրա խիստ ճնշում են գործադրել։

Փաստաբանը շեշտել է, որ իրենք մտածում են, որ սպանությունը դիտավորյալ է, ոչ թե անփութության հետեւանք՝ նշելով, որ իրենք բողոքարկելու են դատարանի վճիռը։

Նշենք, որ Սեւակ Շահին Բալըքչըի սպանության գործով դատարանը 4,5 տարվա ազատազրկման է դատապարտել Սեւակի զինծառայակից Քվանչ Աղաօղլուին` անփութության հետեւանքով մարդ սպանելու համար:

Դատարանը, հաշվի առնելով, որ Քվանչ Աղաօղլուն որոշ ժամանակ կալանքի տակ է եղել, որոշում է կայացրել, որ նա 3 տարի է գտնվելու ազատազրկման մեջ:

Հիշեցնենք, որ որ Սեւակի զորացմանը մնացել էր 23 օր։  2011-ի ապրիլի 24-ի առավոտյան նա սպանվել է մեկ այլ զինծառայող` Քվանչ Աղաօղլուի կողմից: Սպանության հետ կապված ժանդարմերիան հայտարարել է, որ այն տեղի է ունեցել ծառայակից ընկերոջ հետ կատակ անելու ժամանակ, իբր, պատահաբար արձակված կրակոցից։ Սեւակի ծնողները պնդում են, որ իրենց որդուն սպանել են ազգայնականության հողի վրա՝ հայ լինելու համար։

Դատարանը հենց առաջին դատական նիստին ազատ է արձակել Քվանչ Աղաօղլուին` նշելով, թե նա փախչելու առիթ չունի: Դիարբեքիրի զինվորական դատարանում բարձրաստիճան մի զինվորական, ում անունը չի հայտնվում,  հայտարարել է, թե Սեւակի սպանությունից հետո ականատես մի զինվոր մոտեցել է  իրեն` ասելով, թե Քվանչ Աղաօղլուն Սեւակին ասել էր. «Թմբլիկ, քեզ սպանելու եմ»։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ