News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

Թուրքիայի Սիվաս (Սվազ) նահանգի Գյուրոն քաղաքում գտնվող կիսավեր Սուրբ Աստվածածին եկեղեցին վերանորոգվելու է եւ դառնալու է թանգարան։ Այս մասին հայտնել է Գյուրունի քաղաքապետ Մեհմեդ Աքթաշը։

Ինչպես տեղեկացնում է Hyetert-ը, Գյուրունի քաղաքապետ Մեհմեդ Աքթաշը նշել է, թե իրենք մեծ տեղ են տալիս պատմական կառույցների վերանորոգմանն ու դրանք տուրիզմի նպատակով օգտագործելուն՝ շեշտելով, թե այդ շրջանակներում ոտքի են կանգնեցնելու Փընարօնու թաղամասում գտնվող հայկական Սուրբ Աստվածածին եկեղեցին։

Թուրք քաղաքապետի խոսքով՝ հայկական եկեղեցու վերանորոգման նախագիծը հաստատվել է Սիվասի մշակութային ունեցվածքի պահպանության խորհրդի կողմից եւ առաջիկայում տենդեր կհայտարարվի՝ վերանորոգման աշխատանքների համար։

Նա նշել է, թե Գյուրունի քաղաքապետարանի եւ Սիվասի նահանգապետարանի համատեղ աշխատանքների արդյունքում վերանորոգվելիք հայկական եկեղեցին վերածվելու է թանգարանի, որտեղ նաեւ մշակութային միջոցառումներ տեղի կունենան։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ