News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի (Պոլիտեխնիկ) Կարիերայի կենտրոնը 2-րդ մասնաշենքի Մեծ դահլիճի շքասրահում  կազմակերպում է «Կարիերայի օր» միջոցառումը, որին կմասնակցեն ՀՀ տնտեսության տարբեր ոլորտներում գործող 30-ից ավելի կազմակերպություններ («Նեյշնլ ինսթրումենթս» ընկերության հայաստանյան մասնաճյուղ, ՎիվաՍել ՄՏՍ  (Ղ-Տելեկոմ ՓԲԸ), «Օրանժ Արմենիա» ՓԲԸ, ԱրմենՏել  ՓԲԸ,  «Երեւանի կոնյակի գործարան» ՓԲԸ, «Ռեդինետ» ՓԲԸ, «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ, «Կոկա-կոլա Հելլենիկ Բոթլինգ Քամփնի Արմենիա» ՓԲԸ եւ այլն) եւ երեք տասնյակ ավագ դպրոցներ:

«Կարիերայի օր» միջոցառման հիմնական նպատակը բուհ-աշխատաշուկա կապն ամրապնդելն է, ինչպես նաեւ դպրոցականներին մասնագիտական կողմնորոշման գործընթացում աջակցելը:

Միջոցառման շրջանակներում համալսարանի ուսանողները կներկայացնեն ՀՊՃՀ մասնագիտությունները գործընկեր եւ գործատու կազմակերպություններին, դպրոցների ներկայացուցիչներին:

Միջոցառման ընթացքում տեղի կունենա Հայաստանում Ռոբոտատեխնիկայի Զարգացման եւ Աջակցման Ծրագրի շրջանակներում իրականացվող ռոբոտների ցուցադրություն:

«Կարիերայի օր» միջոցառmն ծրագիր

13:00 Կարիերայի օրվա պաշտոնական բացում

13:30 ՀՊՃՀ (Պոլիտեխնիկ) մասնագիտությունների ներկայացում գործընկեր եւ գործատու կազմակերպություններին ուսանողների կողմից (մաս I):

14:00 ՀՊՃՀ (Պոլիտեխնիկ)-ի ամբիոնների վարիչների, ֆակուլտետների դեկանների եւ գործընկեր, գործատու կազմակերպությունների միջեւ համատեղ քննարկում ապագա կադրերի պատրաստման շուրջ

14:30 Դպրոցականների ծանոթացում ՀՊՃՀ մասնագիտություններին

15:00 Հայաստանում Ռոբոտատեխնիկայի Զարգացման եւ Աջակցման Ծրագրի (ԱրմՌոբոտիքս) շնորհանդես

16:00 ՀՊՃՀ մասնագիտությունների ներկայացում գործընկեր եւ գործատու կազմակերպություններին ուսանողների կողմից (մաս II)

17:00 Կարիերայի օրվա պաշտոնական փակում

Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ