News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը


Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը դարձել է աշխարհում առաջին պոնտիֆիկը, ով լվացել է Հռոմի Casal del Marmo բանտի 12 մանկահասակ բանտարկյալների ոտքերը, որոնցից երկուս աղջիկներ են եղել: Աղջիկներից մեկն կաթոլիկ իտալուհի է եղել, մյուսը՝ իսլամ ընդունած սերբուհի, հաղորդում է Vesti.ru-ն:

Արարողությունը տեղի է ունեցել Ավագ հինգշաբթի, որից հետո Ֆրանցիսկոս Պապը նախազատիկյան պատարագ է մատուցել:

Ըստ Ավետարանի՝ Հիսուս Քրիստոսը Խորհրդավոր ընթրիքից առաջ լվացել է 12 առաքյալների ոտքերը, որոնցից մեկը կին է եղել:

«Բուենոս Այրեսում կարդինալ Խորխե Մարիո Բերգոլիոն թույլ է տվել աղջիկներին մասնակցել այդ արարողությանը: Մեզ հաջողվեց համոզել Վատիկանի ներկայացուցիչներին թույլ տալ կանանց ներկայությունն այդ արարողությանը»,-հայտարարել է Casal del Marmo բանտի կապելլան, սուրբ հայր Գաետանո Գրեկոն:

Հիշեցնենք, որ 2001 թվականին Խորխե Մարիո Բերգոլիոն, լինելով կարդինալ, իր ձեռքով լվացել եւ համբուրել է 12 ՁԻԱՀ-ով հիվանդների ոտքերը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ