News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 24
Տեսնել լրահոսը

Հայաստանի փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր՝ մարտի 29-ին, ընդունել է Համաշխարհային բանկի (ՀԲ) Հայաստանի սոցիալական ներդրումների ծրագրի ղեկավար Իվան Դրաբեկին եւ  ՀԲ երեւանյան գրասենյակի ծրագրերի ավագ պատասխանատու Նաիրա Մելքումյանին: Հանդիպմանը մասնակցել է նաեւ Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամի  գործադիր տնօրեն Աշոտ Կիրակոսյանը: 

ՏԿՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ քննարկվել են Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամի զարգացման հեռանկարների, հետագա գործունեության մոդելների, մեխանիզմների եւ ուղղությունների հետ կապված հարցեր:  Փոխվարչապետն այդ կապակցությամբ  ներկայացրել է իր մոտեցումները` մասնավորապես հիմնադրամի գործունեության հնարավոր ուղղություններից նշելով ՏԻ համակարգում առաջիկայում նախատեսվող բարեփոխումների օժանդակությունը, համայնքների զարգացման, համայնքների կողմից որակյալ ծառայությունների մատուցման աջակցությունը, ինչպես նաեւ գործունեության մեխանիզմների առանձնահատկության պահպանումը: Նա  մասնավորապես կարեւորել է ՀՍՆՀ-ի կողմից համայնքներում իրականացվող ծրագրերը տեղերում քննարկելու եւ համայնքի համաֆինանսավորման մեխանիզմի առկայությունը, ինչը հնարավորություն է ընձեռում համայնքին եւս մասնակցություն ունենալ ծրագրերի իրականացմանը:

Պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ ՀՍՆՀ հետագա գործունեության ռազմավարության մշակման համար կստեղծվի միջգերատեսչական աշխատանքային խումբ: Փոխվարչապետը ողջունել է նաեւ ՀԲ  ներկայացուցիչների` այդ  աշխատանքներում մասնագետ խորհրդատուի ներգրավման առաջարկը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ