News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 01
Տեսնել լրահոսը

«Հայացք աշխարհին» հաղորդաշարը դուրս է մնացել «Երեւան» հեռուստաընկերության եթերից: Այս առնչությամբ հայտարարություն է տարածել «Արմեդիա» ՏՎԳ-ն, որում, մասնավորապես, ասվում է.

«Վերջին շրջանում կապի տարբեր միջոցներով (հեռախոս, սոց. ցանցեր եւ նամակներ) «Արմեդիա» ՏՎԳ են դիմում «Երեւան» հեռուստաընկերության կողմից շաբաթ երեկոները (կրկնություններով) եթեր հեռարձակվող «Հայացք աշխարհին» մեր հեղինակային հաղորդաշարի հեռուստադիտողները եւ հետաքրքրվում հաղորդման եթերից դուրս գալու պատճառներով:

Նշենք, որ «Արմեդիա» ՏՎԳ «Հայացք աշխարհին» հեղինակային հեռուստածրագիրը դուրս է մնացել «Երեւան» հեռուստաընկերության եթերից ոչ մեր նախաձեռնությամբ, եւ ամեն ինչ տեղի է ունեցել այնքան անսպասելի եւ արագ, որ հեղինակային թիմը նույնիսկ չի հասցրել եթերով զգուշացնել մեր մշտական հեռուստադիտողներին, որ տվյալ հեռուստաալիքով մեր հաղորդումն այլեւս չի հեռարձակվելու եթեր: Այնուամենայնիվ, օգտվելով առիթից, ցանկանում ենք շնորհակալություն հայտնել «Երեւան» հեռուստաալիքին երկարամյա համագործակցության համար, շնորհակալություն ենք հայտնում բոլորին, ում հետ աշխատել ենք, նաեւ մեր ամբողջ թիմին եւ, իհարկե, բոլոր մեր հեռուստադիտողներին: 

Մենք առավել քան համոզված ենք, որ հայ հեռուստադիտողն առաջվա պես հետաքրքրված է լուրջ եւ ճանաչողական հաղորդաշարերով, եւ ցանկանում ենք վստահեցնել մեր հեռուստադիտողներին, որ «Հայացք աշխարհին»-ը դեռեւս կհայտնվի հայկական եթերում: Տվյալ պահին մենք բանակցություններ ենք վարում ռեյթրեյտինգավորումին եւ հեղինակավոր հեռուստաալիքների հետ տարբեր երկրներից մեր էքսկլյուզիվ նյութերը, մեր հայացքն աշխարհին եւ աշխարհի հայացքը Հայաստանին կրկին Հայաստանի հեռուստաեթերում ներկայացնելու համար:

Հուսով ենք, որ նոր հեռուստաալիքը, որով եթեր կհեռարձակվի «Հայացք աշխարհին»-ը (կամ հաղորդման նորացված տարբերակը) ավելի լայն ծածկույթ եւ տարածում կունենա՝ այդ բառերի բոլոր իմաստներով:

Այս կամ այն հեռուստաընկերության հետ վերջնական համաձայնություններ ձեռք բերելուն պես մենք այդ մասին հավելյալ կհայտնենք լրատվամիջոցներով: Վստահեցնում ենք մեր «երկրպագուներին»՝ «Հայացք աշխարհին»-ը շուտով կվերադառնա ձեր էկրաններին»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ