News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Հայտնի է Երեւանի ավագանու ընտրություններին նախընտրական քարոզչության համար տրամադրվող վճարովի եթերաժամի մեկ րոպեի գինը: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքից:

Այսպես, Հանրային հեռուստաընկերությունում վճարովի եթերաժամի մեկ րոպեն արժե 80 հազար դրամ, Հ2-ում` 60 հազար դրամ, «Արմենիայում»` 110 հազար դրամ, «Շանթում»` 120 հազար դրամ, «Կենտրոնում»` 32 հազար 400 դրամ, «Երկիր մեդիայում»` 30 հազար դրամ, իսկ «Արմնյուզում»` 18 հազար դրամ:

Իսկ Հանրային ռադիոընկերությունում վճարովի եթերաժամի մեկ րոպեն արժե 3600 դրամ, «Ռադիո 107 ՖՄ»-ում` 2800 դրամ, «Ռադիոհայ»-ում` 2400 դրամ եւ «ՖՄ 105,5»-ում` 3120 դրամ:

Հիշեցնենք, որ Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցելու համար 6 կուսակցություն եւ մեկ դաշինք է առաջադրվել` ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն, ՕԵԿ-ը, ՀԱԿ-ը, «Առաքելությունը», ՀՅԴ-ն եւ «Բարեւ, Երեւան» դաշինքը: Կենտրոնական ընտրական հանձնաժողովը գրանցել է Երեւանի ավագանու ընտրություններին առաջադրված 6 կուսակցությունների եւ մեկ դաշինքի ներկայացրած համամասնական ցուցակները:

Նշենք, որ Երեւանի ավագանու ընտրությունները տեղի կունենան մայիսի 5-ին, որտեղ քաղաքական ուժերը կպայքարեն Երեւանի ավագանու 65 տեղի համար: Նախընտրական քարոզչությունը կսկսվի ապրիլի 7-ին եւ կավարտվի մայիսի 3-ին: Երեւանի ավագանու ընտրությունները տեղի կունենան բացառապես համամասնական ընտրակարգով մայիսի 5-ին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ