News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Մերձավոր Արեւելքի ամենամեծ հայկական եկեղեցում՝ Դիարբեքիրի Սուրբ Կիրակոսում, 98 տարի անց ամբողջովին վերանորոգված եկեղեցում հայերը նշել են Սուրբ Զատիկը։

Թուրքական Gercekgundem կայքի փոխանցմամբ՝ Դիարբեքիրի Սուրբ Կիրակոս եկեղեցում հավաքված հայերը ստիպված են եղել առանց հոգեւորականի նշել Սուրբ Զատիկը՝ բավարարվելով միայն աղոթքով եւ մոմ վառելով, քանի որ Պոլսո հայոց պատրիարքարանից հրաժարվել են հոգեւորական ուղարկել պատարագ իրականացնելու համար։ Պատրիարքարանից նշել են, թե միայն մեկ շաբաթ անց կարող են հոգեւորական ուղարկել։

Սուրբ Կիրակոս եկեղեցու խորհրդի նախագահ Գեւորգ Չալըշը նշել է, որ Ստամբուլի բոլոր եկեղեցիներում հոգեւորականներ կան, սակայն Դիրաբեքիրում չկա՝ շեշտելով, որ առաջին անգամ Սուրբ Կիրակոսում Սուրբ Զատիկը նշել են ամբողջովին վերանորոգված համալիրում։

Նշենք, որ 1400 աղոթատեղի ունեցող Դիարբեքիրի Սուրբ Կիրակոս եկեղեցին կառուցվել է 1376 թվականին,  Հանչեփեք թաղամասում, որը տեղի մահմեդականները անվանել են «գյավուրների թաղամաս» քանի որ մեծ թվով քրիստոնյաներ են ապրել մինչեւ Հայոց ցեղասպանությունը:

Մերձավոր արեւելքի ամենամեծ եկեղեցու զանգակատունը 1913-ին ավերվել է կայծակի հարվածից, որից հետո տեղի հայերը նոր զանգակատուն են կառուցել, որի զանգը ձուլվել էր  ոսկու եւ պղնձի խառնուրդից: Սակայն 1914-ին այս անգամ կայծակի հարվածած տեղին հարվածեցին թուրքերը՝ թնդանոթով ավերելով զանգակատունը միայն նրա համար, որ այն ավելի բարձր էր շրջակայքի մզկիթների մինարեթներից:

Սուրբ Կիրակոս եկեղեցին 1980-ից թողնվել է բախտի քմահաճույքին։ Այնուհետ, Ստամբուլում ապրող դիարբեքիրցի հայերը ստեղծել են «Սուրբ Կիրակոս հիմնադրամ»՝ վերանորոգելու եկեղեցին։ 2,5 մլն դոլար արժողությամբ վերանորոգման ծախսերի 70 տոկոսը իր վրա է վերցրել հայկական հիմնադրամը, իսկ 30-ը՝ Դիարբեքիրի քաղաքապետարանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ