News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Հայաստանի Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցության նախագահ Խոսրով Հարությունյանը զարմացել է, երբ իմացել է, որ «Ժառանգություն» կուսակցության առաջնորդի հացադուլը ոչ այլ ինչ էր, քան Մեծ պահքի ծոմ, մինչդեռ իրեն թվում էր, որ դա արվում է քաղաքական նպատակներով: ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հարությունյանը նման կարծիք է հայտնել այսօր` ապրիլի 2-ին կայացած մամուլի ասուլիսում:

Րաֆֆի Հովհաննիսյանի մարզային այցերը պատգամավորը տրամաբանական է համարում, քանի որ իշխանության հակառակորդները փորձում են ակտիվ լինել: Նպատակը մեկն է, պահպանել ժողովրդի աջակցությունը: Ինչ վերաբերում է քաղաքականության մեջ էպիստոլյար ժանրին, Հարությունյանը դա վիրավորանքներից օգտակար է համարում: «Այդ ձեւաչափը պետք է ամրագրել: Քաղաքական օրակարգը ոչ միայն չի սպառվել, այլեւ չի էլ ձեւավորվել»,- ասել է պատգամավորը:

Կառավարությունում հնարավոր կադրային վերադասավորումների մասին հարցին Խոսրով Հարությունյանը պատասխանել է` վարչապետը չի փոխվի, բայց փոփոխություններ կլինեն:

Լուսանկարն` Արսեն Սարգսյանի/NEWS.am

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ