News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

Ապրիլի 9-ին, ժամը 11-ին մենք կհռչակենք Նոր Հայաստանը: Այս մասին, այսօր՝ ապրիլի 2-ին, հայտարարել է Հայաստանի նախագահի նախկին թեկնածու, «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը՝ հանդես գալով Էջմիածին քաղաքի բնակիչների հետ հանդիպման ժամանակ:

«Ապրիլի 9-ին, ժամը 11-ից մեկնարկում է Նոր Հայաստանի հռչակումը եւ դա իմ նախաձեռնությունը չէ, այլ Հայրենիքի ապագան, որի համար մենք միահամուռ արտահայտվեցինք փետրվարի 18-ին: Այն ժամանակ մենք բոլորս որոշեցինք՝ այլեւս  ոչ ոք մեզնից չի խլի այն, ինչի համար մենք արտահայտեցինք մեր կամքը»,-հայտարարել է Րաֆֆի Հովհաննիսյանը:

Նոր Հայաստանում, ըստ նրա, յուրաքանչյուրը կլինի իր տեղում եւ կզբաղվի իր գործով: «Իշխանությունը բաժանված չի լինի խմբերի միջեւ: Ոստիկանությունը չի ճնշի սեփական ժողովրդի կամքը, այլ կծառայի նրան ու կպահպանի նրա հանգիստը»,-հայտարարել է Հովհաննիսյանը՝ հավելելով, որ իշխանափոխությունը տեղի կունենա առանց որեւէ կաթիլ արյունի:

«Մենք դեմ ենք որեւէ տեսակի բռնության: Մենք շատ մարդ ենք կորցրել, որպեսզի հիմա թեկուզ մեկ կաթիլ արյուն կորցնենք: Ուստի այլեւս երբեք: Մենք կգանք ժպիտով եւ բարեւով, մենք ամենուր ենք՝ հրապարակներում, համալսարաններում, փողոցներում, քաղաքներում ու գյուղերում: Ամենուր, որտեղ թեկուզ մեկ հայ կա»,-ասել է նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ