News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 29
Տեսնել լրահոսը

Սյունիքի մարզի գյուղերից մեկի բնակչուհի 21-ամյա Ա.Մ-ն մեղադրվում է խոտի հասկերի վրա միայնակ ծննդաբերելուց հետո երեխային սպանելու մեջ: Սյունիքի Մարզի ընդհանուր իրավասության դատարանից NEWS.am-ը տեղեկացավ, որ սույն գործը քննվելու է իրենց մոտ:

Գործի նյութերի համաձայն՝ 21-ամյա  Ա. Մ-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա իրենց առանձնատան բակում` խոտի հասկերի վրա միայնակ ծննդաբերելուց անմիջապես հետո իր նորածին երեխային ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ ձեռքի ափով փակել է երեխայի շնչառական անցքերը եւ սպանել նրան: Քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 106 հոդվածի հատկանիշներով` մոր կողմից ծննդաբերության ժամանակ կամ դրանից անմիջապես հետո, ինչպես նաեւ հոգեճնշող վիճակում կամ մեղսունակությունը չբացառող հոգեկան խանգարման վիճակում նորածին երեխայի սպանությունը:

Սույն հոդվածը պատժվում է ազատազրկմամբ` առավելագույնը 5 տարի ժամկետով: Խափանման միջոց ընտրվել է ստորագրությամբ չհեռանալը: Դատական առաջին քննությունը նշանակվել է ապրիլի 3-ին:

Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ